Լիոնել Մեսսիի ամենավաղ ստորագրություններից մեկը դրվել է աճուրդի

«Goldin Auctions»-ի տրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որտեղ կա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ամենավաղ ստորագրություններից մեկը: Այն վաճառքի է հանված:

Այս քարտը թվագրվում է 1995-2000 թվականներին, երբ հարձակվողը խաղում էր իր հայրենիքում «Նյուելզ Օլդ Բոյզում»: Նշվում է, որ աճուրդը սկսվել է 10 հազար դոլարից: Այս պահին կատարվել է 7 խաղադրույք, ինչի արդյունքում փաստաթղթի արժեքը հասել է 20 հազար դոլարի:

https://twitter.com/VarskySports/status/1445511326030344192?s=20