Լուիս Էնրիկե. «Սերխի Ռոբերտոն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է»

Իսպանիայի ղեկը՝ Լուիս Էնրիկեն, լրագրողներին տված հարցազրույցում խոսել է կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյի մասին:

«Ես նրան վաղուց եմ ճանաչում: Սերխին բազմակողմանի է: Նա ունակ է խաղալ պաշտպանության եզրում և միջին գոտու տարբեր դիրքերում: Ես նրան համարում եմ ֆանտաստիկ ֆուտբոլիստ: Ես շատ եմ գնահատում նրան», – մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: