Զլատան Իբրահիմովիչը Նովակ Ջոկովիչի մասին․ «Նա ինձ նման է»

Զլատան Իբրահիմովիչը կիսվեց իր կարծիքով իր հին ընկերոջ`թենիսիստ Նովակ Ջոկովիչի մասին:

«Ջոկովիչը բալկանյան մտածելակերպ ունի: Զգացմունքային պոռթկումը հուշում է, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում: Զայրույթը օգնում է նրան տալ իր լավագույնը, լինել ավելի կենտրոնացած: Նովակը կատարյալ մարզիկ է:

Նա աճում է մտավոր՝ ձեռք բերելով նոր փորձառություններ: Նա ինձ նման է», – Իլբահիմովիչի խոսքն է մեջբերում Milan News 24-ը: