Գարի Լինեկերն արձագանքեց այն տեսակետին, որ Մեսսին չի հարմարվի Պրեմիեր Լիգայի մակարդակին

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը մեկնաբանել է որոշ փորձագետների և երկրպագուների այն տեսակետը, ովքեր կարծում են, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չէր կարող հաջողության հասնել Անգլիայի առաջնությունում:

«Շատ հիմար ենթադրություն: Մարդիկ կարծում են, որ Պրեմիեր Լիգայում Մեսսին հաջողության չէր հասնի, քանի որ դա լուրջ ֆիզիկական պատրաստվածություն է պահանջում: Բայց ես կտրականապես համաձայն չեմ այս տեսակետի հետ: Թույլ տվեք մեկ փաստ ներկայացնել՝ Պրեմիեր Լիգայի թիմերի դեմ Մեսսին 35 խաղում խփել է 27 գոլ: Սա շատ լուրջ ցուցանիշ է», – փորձագետի խոսքն է մեջբերում Marca-ն:

Անցած ամառ լուրեր էին պտտվում 34-ամյա արգենտինացու «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության մասին, սակայն ի վերջո հարձակվողը պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ: