Աշխարհի ակումբային առաջնությունը կազմակերպելուն հավակնում են երկու երկրներ

Քաթարը և ԱՄԷ-ն հետաքրքրված են Աշխարհի ակումբային առաջնությունն այս տարի իրենց մոտ կազմակերպելու մեջ, հայտնում է ESPN-ը։

Մրցաշարը պետք է տեղի ունենար Ճապոնիայում, սակայն ասիական երկիրը հրաժարվել է ընդունել մրցաշարը կապված կորոնավիրուսային համավարակի պատճառով։

Ավելի վաղ ԶԼՄ-ները նշում էին, որ Ճապոնիային պատրաստ է փոխարինել ՀԱՀ-ը, որի հետ այս պահին մրցակցում են Քաթարն ու ԱՄԷ-ն։ Մրցաշարով հետաքրքրվում էր նաև Բրազիլիան , սակայն հարավ-ամերիկյան երկիրը վերջին պահին հրաժարվեց։