Ռաֆա Սիլվա․ ««Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակը դժվարություն չէր»

«Բենֆիկայի» հարձակվող Ռաֆա Սիվան մեկնաբանել է «Բարսելոնայի» նկատմամբ վստահ հաղթանակը (3:0):

«Չեմ կարծում, որ սա դժվար քննություն էր, սա հերթական հանդիպում էր, որտեղ մենք ցանկանում էինք հաղթել։ Ցույց տվեցինք մեր արժեքը։ Մենք ցույց տվեցինք, թե որ մակարդակի վրա ենք ցանկանում խաղալ։ «Բարսելոնան» ունի հիանալի թիմ, սական պետք է մտածենք մեր մասին և շարունակենք նույն կերպ»,- ասել է Սիլվան։

Հիշեցնենք, որ «Բենֆիկան» E խմբում զբաեցնում է երկրորդ հորիզոնականը 4 միավորով իսկ «Բարսելոնան» վերջինն է՝ 0 միավոր։