Ֆեդերիկո Կիեզա․ ««Չելսին» ստիպեց մեզ քրտնել»

Չեմպիոնների Լիգայի, խմբային փուլի երկրորդ տուրում, Թուրինի «Յուվենտուսը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Չելսիի» նկատմամբ։ Միակ գոլի հեղինակ դարձավ Ֆեդերիոկ Կիեզան։

Իտալացին խաղից հետո անդրադարձել է հանդիպմանը․

«Շատ դժվար հանդիպում ստացվեց։ «Չելսին» ստիպեց մեզ քրտնել, սակայն մենք տիրում էինք գնդակին և կարողացանք անառիկ պահել սեփական դարպասը։ Այսօր մենք ցույց տվեցինք, որ ունենք թիմային ոգի։ Հենց դա մեզանից պահանջում մարզիչը»,- ասել է Կիեզան։