«Պորտուի» գլխավոր մարզիչ․ «Բոլոր 5 բաց թողած գոլերը սովորաբար բաց ես թողնում մարզումների ժամանակ»

«Պորտուի» գլխավոր մարզիչ Սերխիո Կոնսեսիանոն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Լիվերպուլից» կրած ջախջախիչ պարտությունը (1-5):

«Բոլոր հինգ բաց թողած գոլերն այն գոլերն էին, որոնք սովորաբար բաց ես թողնում մարզումների ժամանակ՝ հանգիստ վիճակում գտնվելով: Չեմպիոնների Լիգայում չես կարող այդպես խաղալ: Չափից շատ սխալներ վտանգավոր տարածքներում: Ամեն ինչ վատ էր, և պատասխանատվությունն ինձ վրա է», – Կոնսեյշաոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Երկու տուրից հետո «Լիվերպուլը» վաստակած 6 միավորով առաջատարն է B քառյակում: «Պորտուն» 1 միավորով վերջին տեղում է: