Մաուրիսիո Պոչետինո․ «Թիմերը կառուցվում են քայլ առ քայլ»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0):

«Թիմը լավ խաղաց: Մենք անցանք մի շարք դժվար պահեր և ստիպված էինք պաշտպանվել, քանի որ «Մանչեսթեր Սիթին» նույնպես շատ լավն էր: Բայց մենք նաև վառ ֆուտբոլ ցուցադրեցինք և անհրաժեշտության դեպքում գրոհեցինք:

Թիմերը կառուցվում են ժամանակի ընթացքում, քայլ առ քայլ: Նման հանդիպումները օգնում են դրան: Իմ ֆուտբոլիստները փայլուն հանդիպում անցկացրին, և ես պետք է շնորհավորեմ նրանց դրա համար», – Պոչետինոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը` հղում անելով RMC Sport-ին: