Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը հիշեց իր սրտի կաթվածը մարզումների ժամանակ 2019 թվականին:
«Ինձ թվում էր, որ լողավազանի ներքևում եմ և չեմ կարող լողալ: Սկզբում ես մտածեցի, որ դա ինչ-որ տեսակի ալերգիա է, բայց իրավիճակը գնալով վատացավ:
Այդ ժամանակից ի վեր, իմ կյանքը լիովին փոխվել է: Միայն այդ ժամանակ ես հասկացա, թե որքան կարևոր է սրտաբանի կողմից պարբերաբար հետազոտվելը: Նույնիսկ եթե խնդիրներ ու տարօրինակ դրվագներ չլինեին: Ես նույն վերաբերմունքն ունեի խնդրի նկատմամբ, ինչ մյուսները. «Ես չեմ կարող սրտի հետ կապված խնդիրներ ունենալ»: Ես նույնիսկ չէի մտածում դրա մասին:
Շատերը նորմալ են անցնում շագանակագեղձի, կրծքի կամ նույնիսկ ուղիղ աղու հետազոտություն: Բայց սրտի հետազոտությունները հազվադեպ են լուրջ ընդունվում: Կարևոր եմ համարում խոսել այս խնդրի մասին, դա կարող է պատահել յուրաքանչյուրի հետ»,- Կասիլյասի խոսքն է մեջբերում FIFPro-ն: