Լիոնել Մեսսի․ «Ես դեռ հաստատվում եմ նոր թիմում»

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակը (2-0): Այս խաղում Մեսսին խփեց իր առաջին գոլը փարիզեցիների կազմում:

«Մրցակիցը հիանալի պայքար տվեց: Բայց «Բրյուգեի» հետ ոչ-ոքիից հետո մեզ համար շատ կարևոր էր հաղթանակը: Շատ ուրախ եմ, որ գոլ խփեցի:

Վերջերս ես չեմ խաղացել, իսկ այժմ միայն երկրորդ անգամ եմ խաղադաշտ մտել այս մարզադաշտում: Ես դեռ հաստատվում եմ նոր թիմում: Որքան շատ մենք՝ հարձակվողներս, միասին խաղանք, այնքան ավելի լավ կլինի մեր միջև փոխըմբռնումը: Մենք բոլորս պետք է միասին աճենք, կատարելագործվենք և փորձենք ցուցադրել լավագույն խաղը», – ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության խոսքերն է մեջբերում Մեսսին:

Փարիզցիները խմբային փուլում 4 միավորով տարան իրենց առաջին հաղթանակը և A խմբում գլխավորեցին աղյուսակը: «Մանչեսթեր Սիթին» 3 միավոր երրորդ տեղում է: