Խորխե Սամպաոլի. «Մենք գնդակին տիրում էինք ավելին քան 70%-ով, սակայն չկարողացանք հաղթել»

«Մարսելի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին մեկնաբանել է Եվրոպա Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Լոկոմոտիվի» դեմ խաղում գրանցված ոչ-ոքին (1:1):

«Մենք ամբողջ խաղի ընթացքում ունեինք ակնհայտ առավելություն, որը չկարողացանք վերածել գոլերի: Մրցակիցը ստեղծեց մեկ պահ և այն գոլի վերածեց: Մենք գնդակին տիրում էինք ավելին քան 70%-ով, սակայն չկարողացանք հաղթել։ Սա ֆուտբոլ է և նման բաներ երբեմն տեղի են ունենում:

Մենք երիտասարդ կազմ ունենք, զարգանում ենք: Եկանք Մոսկվա, խաղացինք արտագնա խաղում, փորձեցինք հաղթել, բայց, ցավոք, դա մեզ չհաջողվեց: Ես գոհ եմ խաղից, չնայած մենք բավարար արդյունքի չենք հասել: Հույս ունենք հաջորդ փուլ դուրս գալ», – Սամպաոլիի խոսքերն է մեջբերում Sport24-ի թղթակից Էմիլ Վելիևը: