2018 թվականից ի վեր Մեսութ Օզիլը ՈւԵՖԱ-ի մրցաշարերում առաջին անգամ դարձավ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Եվրոպա Լիգայի խմբային փուլի 1-ին տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» կընդունի «Ֆեներբահչեին»:

Խաղի 10-րդ րոպեին հաշիվը բացեց թուրքական ակումբի կիսապաշտպան Մեսութ Օզիլը: Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի համար սա գրեթե վերջին 3 տարվա ընթացքում առաջին գոլն է եվրոպական մրցաշարերում: 2018 թվականի սեպտեմբերի 20-ին Օզիլը, լինելով Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ գրավեց Եվրոպա Լիգայի խմբային փուլի «Վորսկլա Պոլտավայի» դարպասը: