Կառլոս Դե Պենա. «Մենք շանսեր ունեինք և կարող էինք հաղթել»

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում Կիևի «Դինամոն» սեփական հարկի տակ ոչոքի խաղաց Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ (0:0):

«Սպիտակկապույտների» կիսապաշտպան Կառլոս Դե Պենան այս հանդիպումից հետո կիսվել է իր հույզերով:

«Կարծում եմ, որ սա լավ արդյունք է մեզ համար: Իհարկե, «Բենֆիկան» ավելի շատ էր տիրում գնդակին, բայց կարծում եմ, որ մենք վերահսկում էինք խաղը առաջին խաղակեսում: Ընդմիջումից հետո մենք դանդաղեցրինք արագությունը, բայց ունեինք հնարավորություններ և կարող էինք հաղթել:

Մենք գոլ խփեցինք, բայց, ցավոք, VAR-ը չեղարկեց մեր գոլը, չնայած ընդհանուր առմամբ մենք կարող ենք գոհ լինել մեր խաղից:

Իհարկե, «Բավարիան» ու «Բարսելոնան» խմբի ֆավորիտներն են, դա մենք բոլորս գիտենք, որ պետք է խաղից խաղ գնալ:  Հիմա ես չեմ ուզում խոսել երրորդ, չորրորդ կամ որևէ այլ տուրի մասին:

Մենք ցանկանում էինք այսօր հաղթել և շատ մոտ էինք դրան, բայց պետք է ընդունենք այս արդյունքը և լավ պատրաստվենք հաջորդ հանդիպմանը», – Դե Պենայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱի պաշտոնական կայքը:

Նշենք, որ հաջորդ տուրում «Դինամոն» արտագնա խաղում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ:  Մենամարտը կկայանա սեպտեմբերի 29 –ին: