Ժան Պիերո Գասպերինին գոհ է «Վիլյառեալի» հետ խաղի ոչ-ոքի արդյունքից

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Վիլյառեալի» հետ արտագնա ոչոքիից (2-2) հետո «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ժան Պիերո Գասպերինին մեկնաբանել է հանդիպումը.

«Կարծում եմ, որ հիանալի հանդիպում էրերկու թիմերն էլ լավ խաղ ցուցադրեցին:  Ես գոհ եմ, թե ինչպես ենք մենք խաղում լավ մրցակցի դեմ:  Մենք բավական ուժեղ էինք գնդակը վերահսկելու հարցում, քանի որ եթե նման մրցակցի հետ խաղում թույլ տայինք շատ կորուստներ, կարող էինք պատժվել:

Ես վստահ էի, որ մենք կարող էինք հաղթել, երբ թվային առավելություն ունեինք:  Բայց ի վերջո Խուան Մուսսոն նույնիսկ փրկեց մեզ», – ասել է Գասպերինին Sky-ի եթերում:

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Ատալանտան» սեպտեմբերի 29-ին կհյուրընկալի «Յանգ Բոյզին»: