Լուիս Էնրիկեն` Կոսովոյի դեմ տոնած հաղթանակի մասին. «Դա նման էր ծննդաբերելուն»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Կոսովոյի նկատմամբ տարած հաղթանակը (0-2):

«Դա նման էր ծննդաբերելուն: Խաղադաշտը լավագույն վիճակում չէր: Սա պատմության մեջ լավագույն ամիսը չէ և դա մեզ համար դժվար էր հենց սկզբից:

Իսպանիային մնացել է երկու խաղ Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար: Մեկը Հունաստանի, իսկ մյուսը՝ Շվեդիայի հետ: Եվրո 2020-ում նրանք առաջինը որակավորվեցին, իսկ մենք` երկրորդը»,  մարզչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: