Անգլիայի հավաքականը 25 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի փոխարինում չկատարեց

2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում Անգլիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Լեհաստանի հետ (1:1): Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հանդիպման ընթացքում ոչ մի փոխարինում չկատարեց:

Ըստ Opta-ի, վերջին անգամ Անգլիայի հավաքականը պաշտոնական խաղում փոխարինում չէր կատարել 25 տարի առաջ` Եվրո 1996-ի կիսաեզրափակիչ խաղում Գերմանիայի հետ (1:1, 5:6 – 11 մ․):