Չորս արգենտինացիներ հնարավոր է չմասնակցեն Բրազիլիայի դեմ խաղին

Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան մեղադրում է Արգենտինայի 4 ֆուտբոլիստներին կորոնավիրուսային համավարակի՝ կարանտինի խախտման համար։

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Այդ բոլոր ֆուտբոլիստները հանդես են գալիս ԱՊԼ-ում՝ Քրիստիան Ռոմերո, Ջիովանի Լո Չելսո, Էմիլիանո Մարտինես և Էմիլիանո Բուենդիա։

Ֆուտբոլիստները ժամանել են Բրազիլիա, չնշելով, որ ֆուտբոլիստները չեն անցել 14-օրյա կարանտին։ Մեծ Բրիտանիան մտնում է Բրազիլիայի կարմիր ցուցակի մեջ։

Չորս ֆուտբոլիստներն այս պահին հնարավոր է չմասնակցեն Բրազիլիայի դեմ կայանալիք հանդիպմանը։ Ըստ Սան-Պաուլույի ղեկավարական աղբյուրի, հնարավոր է խուսափել կարանտինից, բայց նրանք պետք է տուգանք վճարեն։