«Զենիթի» և «Սպարտակի» երկրպագուները մասայաբար ծեծկռտուք են կազմակերպել

«Զենիթի» և «Սպարտակի» երկրպագուները մասայաբար ծեծկռտուք են կազմակերպել Տվերում: Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ ծեծկռտուքի հետևանքով վիրավորվել է ընդամենը մեկ մարդ:

Ընդհանուր առմամբ, ոստիկանություն է տարվել 11 մարդ՝ նրանք, ովքեր քաշքշուկից հետո չեն հասցրել փախչել: