Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ և ավագ Ուգո Լյորիսը կիսվել է հավաքականի ցուցադրած խաղով․
«Մեզ չի բավարարում կոշտությունն ու ակտիվությունը։ Աշխարհի առաջնության հաղթանակն անցյալում է։ Մեզ մի փոքր վստահություն է պակասում։ Ֆուտբոլիստների որակները բարձրացել են, սակայն թիմային որակը կախված է բոլորից»,- ասել է Լյորիսը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022 որակավորման փուլում Ֆրանսիան ոչ-ոքի խաղաց Ուկարինայի հավաքականի հետ։