«Շերիֆը» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ

«Շերիֆը» դարձավ առաջին մոլդովական ակումբը, որը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ: Փլեյ-օֆֆ փուլում Տիրասպոլի թիմը հաղթեց Զագրեբի «Դինամոյին»: Խորվաթիայում կայացած պատասխան խաղն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ առաջին խաղում «Շերիֆը» սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ տարավ 3:0 հաշվով:

Խմբային փուլի մյուս մասնակիցը ավստրիական «Զալցբուրգն» էր, որը Դանիայում հաղթեց տեղի «Բրենդբիին»: Առաջին խաղն ավարտվեց նույն հաշվով: