Ջեք Ուիլշեր. «Անգլիայում դռներն ինձ համար փակ են»

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Ջեք Ուիլշերը, ով հաճախակի վնասվածքների պատճառով չի կարողանում վերադառնալ իր նախկին մակարդակին, պատմեց, թե ինչպես է իրեն զգում առանց թիմի՝ նշելով, որ չգիտի, թե ինչպես բացատրել երեխաների նկատմամբ պահանջարկի բացակայությունը:

«Այսօր ես վազում էի և մտածում, թե ինչպես գլխի վայր շուռ եկավ իմ կարիերան: Իմ երեխաներն արդեն հասկանում են ամեն ինչ, հատկապես տղաս Արչինը: Նա 9 տարեկան է: Նա արդեն ինձ հարցնում է, թե ինչու ես չեմ խաղում:

Նա ինձ կասի. «Ինչու՞ որևէ ակումբ չի ցանկանում ձեռք բերել քեզ»: Ես չգիտեմ. Ինչպե՞ս կարող եմ դա նրան բացատրել:

Երբ դուրս եմ գալիս փողոց, մարդիկ ինձ ճանաչում են: Եվ ամենադժվարը նրանց փորձել բացատրել, թե ինչու է ամեն ինչ այսպես ստացվել: Նրանք ասում են. «Ինչու՞ պայմանագիր չես ստորագրում անգլիական որևէ ակումբի հետ»: Եվ ես պատասխանում եմ. «Դե, ոչ ոքի պետք չեմ»:

Ես արդեն ասել եմ, որ պատրաստ եմ մեկնել արտասահման: Ես նույնիսկ կուզենայի այլ բան փորձել: Ցանկանում եմ սկսել այնտեղից, որտեղից ոչ ոք չի սպասում:

Ինձ թվում է, որ Անգլիայում դռներն ինձ համար փակ են: Ես չգիտեմ ինչու:

Իմ հաջորդ քայլը կապված չի լինելու շատ վաստակելու հետ, դա կապված է լինելու իմ զգացմունքների հետ: Ինձ դուր էր գալիս ֆուտբոլ խաղալ, ինձ դուր էր գալիս «Էմիրեյթսում» «Արսենալի» կազմում հանդես գալ: Եվ ես ուզում եմ մարդկանց մոտ վերադարձնել այն զգացումը, որ ես պայքարելու հատկություն ունեմ»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Goal-ը:

Ջեք Ուիլշերի վերջին ակումբը «Բորնմուտն» էր, որը նա լքեց 2021 թվականի մայիսին: Իր կարիերայի ընթացքում 29-ամյա ֆուտբոլիստը խաղացել է «Արսենալում», «Բոլթոնում» և «Վեսթ Հեմում»: