Ուկրաինացի կիսապաշտպանը ընդգրկվել է Բելգիայի առաջնության խորհրդանշական թիմում

Բելգիայի առաջնության հինգերորդ տուրում «Մեխելենը» հաղթեց «Յունիոնին» (3:1):  Երկրորդ գոլը խփեց ուկրաինացի կիսապաշտպան Մարիան Շվեդը:

Հեղինակավոր «Eleven Sports» պարբերականը ընտրել է տուրի խորհրդանշական թիմը, որի կազմում էր նաև Շվեդը:

Այս մրցաշրջանում Շվեդն առաջնությունում մասնակցել է թիմի երեք խաղի, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ:

Առաջնության մրցաշարային աղյուսակում «Մեխելենը» վաստակած 6 միավորով զբաղեցնում է տասներորդ տեղը: