ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի 2020/21 մրցաշրջանի լավագույնների հավակնորդների շորթ-լիստը:
Յուրաքանչյուր ցուցակում առկա են երեքական ֆուտբոլիստ լավագույն դարպասապահի, պաշտպանի, կիսապաշտպանի և հարձակվողի կոչման համար։
Ամենաշատ հավակնորդներ այս ցուցակում ունեն «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին», որոնք ներկայացված են, համապատասխանաբար, 5 և 3 ֆուտբոլիստով։
Դարպասապահներ՝ Տիբո Կուրտուա (Ռեալ Մադրիդ), Էդուար Մենդի (Չելսի), Էդերսոն (Մանչեսթեր Սիթի):
Պաշտպաններ՝ Սեզար Ասպիլիկուետա (Չելսի), Ռուբեն Դիաշ (Մանչեսթեր Սիթի), Անտոնիո Ռյուդիգեր (Չելսի):
Կիսապաշտպաններ՝ Կևին Դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի), Ժորժինյո (Չելսի), Նգոլո Կանտե (Չելսի):
Հարձակվողներ՝ Կիլիան Մբապե (ՊՍԺ), Ռոբերտ Լևանդովսկի (Բավարիա), Էրլինգ Հոլանդ (Բորուսիա Դորտմունդ):