Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստները հրաժեշտ են տալիս Անդրեյ Շևչենկոյին (VIDEO)

Կիրակի՝ օգոստոսի 1 -ին, Անդրեյ Շևչենկոն հայտարարեց, որ լքում է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ մասնագետի պայմանագիրն ավարտվեց, և կողմերը չերկարաձգեցին այն:

Ուկրաինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հրաժեշտը հուզիչ ստացվեց Շևչենկոյի համար, ով մարզում էր թիմը 2016 թվականից և հասցրեց նրան Եվրո 2020-ի քառորդ եզրափակիչ: