«Զենիթի» նորեկը հրավիրվել է Բրազիլիայի հավաքական

«Զեենիթի» կիսապաշտպան Կլաուդինյոն, ով վերջերս է միացել Պետերբուրգյան ակումբին, հրավիրվել է Բրազիլիայի հավաքական 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղերին մասնկցելու համար: Այս մասին հայտնում է Բրազիլիայի ազգային հավաքականի թվիթերյան էջը: Բրազիլիայի հավաքական է հրավիրվել ընդհանուր առմամբ 25 ֆուտբոլիստ:

Սեպտեմբերի 2-ին բրազիլացիները հյուրընկալվելու են Չիլիի հավաքականին, սեպտեմբերի 5 -ին սեփական հարկի տակ կընդունեն Արգենտինայի հավաքականին, իսկ սեպտեմբերի 7-ին կհյուրընկալվեն Պերուին: