ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ․ «Չելսի» – «Վիլյառեալ» խաղին ընդառաջ

Այսօր՝ օգոստոսի 11-ին, տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի հանդիպումը, որի շրջանակներում կմրցեն «Չելսիի» և «Վիլյառեալի»։ Խաղը տեղի կունենա Հյուսիսային Իռլանդիայում՝ «Ուինդզոր պարկում»։ Դիմակայությունը կմեկնարկի 23։00-ին։

Հանդիպումը կսպասարկի ռուսական մրցավարական բրիգադը՝ Սերգեյ Կարասյովի գլխավորությամբ։

Անցած մրցաշրջանում «Չելսին» ակումբի պատմության մեջ երկրորդ անգամ կարողացավ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ Այդ ճանապարհին նրանք հաղթեցին Մադրիդի «Ատլետիկոյին», «Պորտուին», Մադրիդի «Ռեալին» և «Մանչեսթեր Սիթիին»։

«Վիլայեռալը», իր հերթին, ակումբի պատմության մեջ առաջին անգամ հաղթեց միջեվրոպական գավաթ՝ հաղթելով Եվրոպա լիգան։ Եզրափակչի ճանապարհին իսպանական ակումբը անցավ «Ռեդ Բուլ Զալցբուրգին», Կիևի և Զագրեբի «Դինամոներին», ինչպես նաև «Արսենալին»։ Իսկ եզրափակչում կարողացավ առավելության հասնել «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։