Լիոնել Մեսսիի կինը մեկնաբանել է ամուսնու տեղափոխությունը (լուսանկար)

Անտոնելա Ռոկուցոն՝ Լիոնել Մեսսիի կինը, կիսվել է տպավորություններով Լեոյի ՊՍԺ տեղափոխությունից հետո․

«Հիանալի փուլն ավարտվեց, սակայն սկսվեց մյուսը՝ նոր հնարավորություններով։ Սկզբում յուրաքանչյուր փոփոխություն դժվար է, սակայն միասին պետք է շարունակենք գրել մեր պատմությունը։ Մենք սիրում ենք քեզ, կողքիդ ենք ամեն պարագայում»,- գրել է Ռոկուցոն իր ինստագրամյան էջում։

34-ամյա Մեսսին հանդես էր գալիս «Բարսելոնայում» իր ամբողջ կարիերայի ընթացքում։

https://www.instagram.com/p/CSbtfZBKp6I/?utm_source=ig_web_copy_link