«Սպարտակի» գլխավոր մարզիչ Ռուի Վիտորիան վերլուծել է Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Բենֆիկայից» կրած պարտությունը(0:2):
«Սա թիմի աճի մի մասն է, կյանքի մի մասը: Մենք բախվեցինք լավ մրցակցի հետ, ով անընդհատ խաղում է Չեմպիոնների Լիգայում:
«Սպարտակը» հանդբոլ էր խաղո՞ւմ: Դեռ չեմ դիտել պահերը: Մրցակիցն արժանի հաղթանակ տարավ:
Կարևոր է հասկանալ, որ մենք պարտվել ենք, և այստեղ պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում: Չեմպիոնների Լիգայում դեռ ոչինչ կորած չէ, մենք ունենք հիանալի թիմ, որի աչքերը փայլում են, բայց մենք գտնվում ենք կայացման փուլում:
Ինձ դուր է գալիս, թե ինչպես ենք աշխատում, ինչպես ենք մարզվում, ինչ ճանապարհով ենք գնում: Դուք կարող եք համեմատել վիճակագրությունը՝ հասկանալու համար, թե որքան ուժեղ էր մրցակիցը: Մենք ունենք նպատակ և ճանապարհ:
Ինչ վերաբերում է խաղին, ապա մենք ունենք խաղացողներ, ովքեր փորձ ունեն եվրոպական մրցաշարերում խաղալու, բայց դա բավարար չէ: Դեռ ոչինչ չի ավարգվել, մենք հավատով ու հույսով գնում ենք Լիսաբոն: Ոչ ոք չի հանձնվում:
Այլևս չկա արտագնա խաղերում խփած գոլերի առավելություն, այն կարող է օգնել մեզ: Վերջին տարիներին թիմը չի խաղացել եվրոպական մրցումներում: Պետք է համբերատար լինել և առաջ շարժվել», – ասել է Վիկտորիան: