«Սպարտակի» գլխավոր մարզիչ Ռուի Վիտորիան խոսել է Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ տուրի «Բենֆիկայի» հետ առաջիկա խաղի մասին՝ մեկնաբանելով կարմիր –սպիտակի «ոչինչ չունենք կորցնելու» արտահայտության մասին:
«Ամեն ինչ թիմի խաղային ոգու մասին է: Մենք խաղի մեջ կմտնենք լիովին վստահ մեր ուժերին և փայլող աչքերով: Մենք հասկանում ենք իրավիճակը. Առջևում Չեմպիոնների Լիգան է, սա հիանալի հնարավորություն է ցույց տալու քո մակարդակը: Մենք ցանկանում ենք անցնել այս փուլը, ուզում ենք խաղալ այնտեղ: Սա մեր բոլոր ֆուտբոլիստների և բոլոր մարզիչների երազանքն է:
Համեմատելով «Սպարտակի» և «Բենֆիկայի» ներկայիս պատմությունը, մենք հասկանում ենք, որ նրանց վրա ճնշումը շատ ավելի մեծ է: Փաստն այն է, որ անցյալ տարի նրանք չկարողացան խմբային փուլի ուղեգիր նվաճել, և մենք այսմրցաշրջանը սկսում ենք մաքուր խաղով: Խաղալու ենք և պայքարելու ենք մինչևվերջ: Մենք ամենաբարձր պահանջներն ենք դնում ինքներս մեր առջև:
Մենք շատ դրական թիմ ենք. Դուք տեսել եք, թե որքան հնարավորություններ ենքստեղծել նախորդ հանդիպումներում: Մենք խաղալու ենք մեր ֆուտբոլը: Վախ չկա, մեր խաղի մեջ և չի լինի», – ասել է Վիտորիան:
Հիշեցնենք, որ «Սպարտակ» – «Բենֆիկա» հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 4-ին Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում: