TOKYO-2020. Հայտնի է, թե ում հետ է եզրափակչում մրցելու Բրազիլիան

Հայտնի դարձան Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի  ֆուտբոլի մրցաշարի եզրափակչի մասնակիցները:

Իսպանիան կիսաեզրափակիչում հաղթեց տանտերերին, Ճապոնիայի հավաքականին՝ 1:0 հաշվով, հաղթական գոլը խփելով լրացուցիչ ժամանակում: 

Ավելի վաղ, Բրազիլիան 11 մետրանոց հարվածաշարում հաղթել էր Մեքսիկային (0:0, 4:1):

Այսպիսով, 32-րդ Օլիմպիական խաղերի եզրափակչում կհանդիպեն Իսպանիան և Բրազիլիան, իսկ Ճապոնիան և Մեքսիկան կպայքարեն 3-րդ տեղի համար: