«Գենկի» հարձակվողը առողջացել է և վերադարձել մարզումներին

Երեքշաբթի՝ օգոստոսի 3-ին, Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլում Դոնեցկի «Շախտյորը» մրցելու է բելգիական «Գենկի» հետ:

«Հանքափորների» հակառակորդները կրկին կարող են հույս դնել հարձակվող Պոլ Օնուաչուի վրա, ով հոգեբանական խնդիրների  պատճառով բաց էր թողել Բելգիայի առաջնության վերջին հանդիպումը «Օստենդի» հետ (3:4):  Այս մասին հայտարարել է «Գենկի» գլխավոր մարզիչ Յոն Վան դեն Բրոմը:

«Պոլը լավ է մարզվում վերջին օրերին: Նա «Շախտյորի» հետ խաղում կլինի թիմում», – Յոն Վան դեն խոսքերն է մեջբերում է Sports-ը:

Անցած մրցաշրջանում Օնուաչուն ակումբի կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 35 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ «Գենկ»-«Շախտյոր» հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին Բելգիայում: