Բրազիլիայի հավաքականը Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում հաղթեց Մեքսիկային:
Հիմնական ժամանակն ու լրացուցիչ երկու խաղակեսերն ավարտվեցին՝ 0:0 արդյունքով:
11 մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ գտնվեցին բրազիլացիները (4:1), ովքեր դուրս եկան Օլիմպիական խաղերի եզրափակիչ: Մրցաշարի վճռորոշ խաղում նրանք կհանդիպեն Ճապոնիա – Իսպանիա զույգի հաղթողի հետ:
Իսկ Մեքսիկան կխաղա 3-րդ տեղի համար պայքարում: