Լեգենդար մարզիչը կարող է գլխավորել Շվեյցարիայի ազգային հավաքականը

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է գլխավորել Շվեյցարիայի ազգային հավաքականը՝ հայտնում է The Sun-ը։

Բրիտանացիները Ցյուրիխում գնտվող աղբյուրից, որ «զինագործների» նախկին մարզիչը համարվում է Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հիմնական տարբերակներից մեկը։ Նրանք մարզիչ է պետք, որը կկարողանա հավաքականին դուրս բերել ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ։ Շվեյցարացիները փորձում էին հրավիրել Վենգերին նույնիսկ 1995 թվականին, երբ նա «Նագոյա Գամպուսի» գլխավոր մարզիչն էր, սակայն մասնագետը չցանկացավ խզել պայմանագիրը ճապոնական ակումբի հետ։

Շվեյցարիայի նախկին գլխավոր մարզիչ Վլադիմիր Պետկովիչը օրեր առաջ գլխավորեց ֆրանսիական «Բորդոն»։ Նա ֆրանսիական ակումբի հետ կնքել է եռամյա պայմանագիր։

Վենգերը հեռացել է «Արսենալից» 2018 թվականին։ Դրանից հետո մասնագետն առանց ակումբ է։