Աշխարհահռչակ մրցավարն ավարտում է կարիերան

Հոլանդացի մրցավար Բյորն Կեյպերսն օգոստոսի 7-ին կավարտի կարիերան: Այդ օրը նա կսպասարկի Հոլանդիայի Սուպերգավաթի հանդիպումը «ՊՍՎ Էյնդհովենի» ու Ամստերդամի «Այաքսի» միջև:

«Ամեն բան հիանալի էր: Ասում են, որ պետք է կանգ առնել բարձունքում: Կարծում եմ՝ իմ դեպքում ավելի համար պահ չի լինի»,- 48-ամյա մրցավարի խոսքը մեջբերում է Goal-ը:

Բյորն Կեյպերսը մրցավարական կարիերան սկսել է 2002 թվականից: Նա աշխատել է 2 աշխարհի առաջնություններում (2014, 2018թթ.) ու 3 Եվրոպայի առաջնություններում (2012, 2016, 2020թթ.): Հոլանդացին սպասարկել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը (2011թ.), Եվրոպայի լիգայի եզրափակիչները (2013, 2018թթ.), Չեմպիոնների լիգայի եզրափակիչը (2014թ.) ու ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչը: