Ուեյն Ռունին ներողություն է խնդրել կիսամերկ աղջիկների հետ նկարների համար

«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին ներողություն է խնդրել կիսամերկ աղջիկների հետ լուսանկարվելու համար:

Համացանցում տարածված լուսանկարում երևում է, որ Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը քնում է աթոռին, որից հետո կիսամերկ աղջիկները լուսանկարվում են նրան հետ:

«Ես խնջույք էի կազմակերպել, երկու ընկերներիս հետ: Ներողություն եմ խնդրում որ դուք ականատես եղաք այդ ամենին

Մենք անհամբերությամբ սպասում ենք մրցաշրջանի մեկնարկին», – ասել է Ռունին Sky Sports News- ին տված հարցազրույցում:

Ռունին ունի 4 երեխա: Զույգն ամուսնացել է 2008 թվականին: