ՈւԵՖԱ-ն հրապարակեց 2020/21 մրցաշրջանի լավագույն գոլը

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Պորտուի» հարձակվող Մեհդի Թարեմիի գոլը «Չելսիի» դարպասը ճանաչվեց անցած մրցաշրջանի լավագույն գոլ: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Տվյալ խաղը կայացել է ապրիլի 13 -ին և ավարտվել է 1-0 հաշվով ՝ հօգուտ «վիշապների»: Իրանցին գոլը խփել է լրացուցիչ ժամանակում:

 

https://twitter.com/i/status/1420666067957997569