Վալերի Կարպինն ու ՌՖՄ-ն պաշտոնապես պայմանագիր կնքեցին (լուսանկար)

Վալերի Կարպինը նշանակվել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին։

Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի Ֆուտբոլի Միության և Կարպինի միջև պայմանագրի ստորագրումը։

Մարզչի հետ համաձայնագիրը ակտիվ կլինի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հետագայում պայմանագրի երկարաձգման հնարավորությամբ։

Բացի դրանից, Կարպինը կշարունակի գլխավորել նաև «Ռոստով» ֆուտբոլային ակումբը։

Առաջիկա հանդիպումը Ռուսաստանը կանցկացնի սեպտեմբերի 1-ին, ԱԱ-2022 որակավորման փուլում՝ Խորվաթիայի դեմ։