Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպին․ «Ես փրկիչ չեմ»

Ռուսաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է լրատվամիջոցների հետ․

«Ես փրկիչ չեմ։ Ինչ վերաբերում է իմ այն խոսքերին, որ չեմ ցանկանում գլխավորել հավաքականը, ապա Ձեզ դրեք իմ տեղում․ այն դեպքում, երբ ես գործող պայմանագիր ունեի «Ռոստովի» հետ, իսկ հավաքականն էլ գլխավոր մարզիչ ուներ, ինչպե՞ս կարող էի այլ կերպ պատասխանել։ Իսկ ինչպե՞ս կարձագանքեր ակումբի նախագահը, իսկ հավաքականի մարզի՞չը․ էթիկապես դա ճիշտ չէր լինի, այդ իսկ պատճառով ուրիշ պատասխան չէի կարող տալ։

«Դինամոյի» հետ խաղի ընթացքում  բոլորը զանգահարում էին ինձ, բայց եթե դուք տեսել եք կադրեր, երբ ես խոսում եմ, դրանք միայն եղել են պահեստայինների նստարանին նստած մարդիկ»,- ասել է Կարպինը։