«Ռոստովը» արձագանքել է Վալերի Կարպինի նոր մարզչի պաշտոնի նշանակմանը

«Ռոստովի» մամուլի քարտուղարությունն արձագանքել է թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի՝ Ռուսաստանի հավաքականը գլխավորելուն։ Մասնագետը մինչև այս տարվա դեկտեմբեր կհամատեղի աշխատանքը։

«Հպարտ ենք, որ մեր ակումբի գլխավոր մարզիչն աշխատելու է նաև Ռուսաստանի ազգային հավաքականում։ Մենք միշտ Ձեր կողքին ենք, Վալերի Գեորգիևիչ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։