TOKYO-2020. Յոթ գոլ Ֆրանսիա – ՀԱՀ խաղում, Արգենտինան հաղթեց, իսկ Բրազիլիան՝ միավորներ կորցրեց

Տոկիոյում շարունակվում է ամառային 32-րդ Օլիմպիական խաղերը, որի ֆուտբոլային մրցաշարի շրջանակներում կայացան հերթական 4 խաղերը:

Գոլառատ մրցապայքարում անցավ A խմբում ֆրանսիացիների և հարավ-աֆրիկացիների մրցավեճը: Հանդիպման ընթացքում աֆրիկացիները 3 անգամ հաշվի մեջ առաջ անցան, իսկ եվրոպացիները 3 անգամ վերականգնեցին հաշվի հավասարությունը: Ընդ որում, ֆրանսիացիներից բոլոր 3 դեպքում աչքի ընկավ Անդրե-Պյեռ Ժինյակը, իսկ խաղի վերջին րոպեին հաղթական գնդակը հեղինակեց Տեյի Սավանյեն: Ֆրանսիան հաղթեց՝ 4-3 հաշվով:

B խմբում Նոր Զելանդիա – Հոնդուրաս խաղն ավարտվեց կոնկակաֆցիների հաղթանակով՝ 3-2 հաշվով:

C խմբում արգենտինացիներն առաջին միավորները վաստակեցին՝ 1-0 հաշվով առավելության հասնելով եգիպտոսցիների նկատմամբ: Խաղի 52-րդ րոպեին միակ գնդակը հեղինակեց Ֆակունդո Մեդինան:

D խմբում կայացած Բրազիլիա – Կոտ դ՛Իվուար մրցավեճում գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց: Այս խաղում երկու կարմիր քարտ եղավ: 15-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց բրազիալացի Դուգլաս Լուիսը, իսկ խաղավարտից 10 րոպե առաջ աֆրիկացիներից՝ Էբուե Կուասին: