Ստանիսլավ Չերչեսովը հնարավոր է գլխավորի եվրոպական երկրի ազգային հավաքական

Ստանիսլավ Չերչեսովը կարող է դառնալ Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է լեհական TVP Sport պորտալը: Հաղորդվում է, որ ռուս մասնագետը արդեն ցանկություն է հայտնել գլխավորել լեհերի ընտրանին:

Չերչեսովն արդեն աշխատել է Լեհաստանում: Նա գլխավորել է լեհական «Լեգիան» 2015-16 թվականներին, որի հետ դարձել է Լեհաստանի չեմպիոն և գավաթակիր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չերչեսովը հեռացվել էր Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Նա ազգային հավաքականը գլխավորում էր 2016-2021 թվականներին:

Այժմ Լեհաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը պորտուգալացի Պաուլո Սոուզան է, ով այս պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի հունվարին: Ազգային թիմի հետ նա չկարողացավ դուրս գալ ԵՎՐՈ 2020-ի փլեյ-օֆֆ՝ խմբում զբաղեցնելով վերջին տեղը: