TOKYO-2020. Իսպանիան անհաջող մեկնարկեց, իսկ Դանի Սեբալյոսը ծանր վնասվածք ստացավ (լուսանկար)

Տոկիոյում մեկնարկել է ամառային 32-րդ Օլիմպիական խաղերը, որի ֆուտբոլային մրցաշարի շրջանակներում արդեն ունենք առաջին անակնկալ արդյունքը: Իսպանացիներն իրենց մեկնարկային խաղում 0-0 խաղացին եգիպտոսցիների հետ:

Առաջին խաղակեսի վերջում ծանր վնասվածք ստացավ իսպանացիների առաջատարներց Դանի Սեբալյոսը: Խաղային դրվագներից մեկում եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Տահերը կանգնեց Սեբալյոսի ձախ կոճին: Բժիշկները բավականին երկար ժամանակ իսպանացուն օգնություն էին ցուցաբերում, ինչից հետո Սեբալյոսի փոխարեն խաղադաշտ մտավ Խոն Մոնկայոլան:

Այս խմբում ընդգրկված են նաև Ավստրալիան ու Արգենտինան։

Երկրորդ տուրում Իսպանիան կխաղա Ավստրալիայի, իսկ Եգիպտոսը՝ Արգենտինայի հետ: Երկու հանդիպումներն էլ կկայանան այս կիրակի: