«Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Լիսովը մոտակա օրերին կավարտի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։
Հաղորդվում է,որ Լիսովը վերջնական որոշում է կայացրել։ Նրա մոտ կրկին անոթների խնդիր է առաջացել։
Հիշեցնենք, որ այս խնդրի պատճառով նա բաց թողեց ամբողջ անցած մրցաշրջանը։ Առողջական խնդիրները հիմնական պատճառ էր։
Լիսովը «Լոկոմոտիվի» սան է։ 2017 թվականին նա իր նորամուտն է նշել հիմնական կազմում։