Հայտնի է Հոլանդիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը

Լուի Վան Գալը, մոտ օրերս կգլխավորի Նիդերլանդների ազգային հավաքականը, հաղորդում է De Telegraaf-ը։ Ըստ աղբյուրի, Վան Գալը համաձայնեցրել է անձնական պայմանագիրը Նիդերլանդների ֆուտբոլի թագավորական ասոցիացիայի (KNVB) հետ և կպատրաստի ազգային հավաքականին Մունդիալ 2022-ին։

Հիշեցնենք, որ Նիդերլանդների հավաքականը, ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլում տարավ երեք հաղթանակ, սակայն դուրս մնաց փլեյ-օֆֆի առաջին իսկ փուլից՝ պարտվելով Չեխիային 0։2 հաշվով։ Այդ պարտությունից հետո գլխավոր մարզիչ Ֆրանկ Դե Բուրը լքեց իր պաշտոնը։

Վան Գալը գլխավորել է Նիդերլանդների ազգային հավաքականը 2000-2001 և 2012-2014 թվականներին։ Իր գլխավորությամբ Նիդերլանդները, 2010 թվականին դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ։