Օլիմպիական խաղեր. մրցաշարը կմեկնարկի Գերմանիա – Բրազիլիա ֆուտբոլային հանդիպմամբ

Օլիմպիական խաղերում ֆուտբոլը, իհարկե, նոր երևույթ չէ:  Սա պատանեկան ֆուտբոլ չէ, բայց դեռ զիջում է մեծահասակների ազգային հավաքականներիմակարդակին:  Որքան ավելի հետաքրքիր է դիտել և հետևել նման մեկնարկներին, այնքան հետաքրքիր է հետագայում նրանց տեսնել ազգային հավաքականներում:

Օլիմպիական խաղերի 1-ին տուրը կմեկնարկի ԲրազիլիաԳերմանիա խաղով, որի վերաբերյալ, բուքմեյքերական գրասենյակները իրենց ուսումնասիրություններն են կատարել, ինչի հիման վրա խաղի ֆավորիտ է համարվում Բրազիլիայի հավաքականը:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի 1-ին տուրի  ԲրազիլիայիԳերմանիայի հանդիպումը կկայանա հինգշաբթի, հուլիսի 22-ին, Յոկոհամայում:  Սկիզբը՝ Երևանի ժամանակով՝ ժամը՝ 15:30-ին: