Գանայի առաջնությունում պաշտպանը միտումնավոր երկու ինքնագոլ է հեղինակել

Գանայի Պրեմիեր Լիգայի խաղարկությունում սկանդալ է հասունացել: Առաջնության վերջին տուրի «Աշանտի գոլդ» – «Ինտեր Ալիես» խաղում հյուրերի պաշտպանը Հաշմին Մուսային երկու ինքնագոլ է գրացել իր հաշվին: Խաղն ավարտվել է՝ 7:0 հաշվով:

Ըստ Goal հրատարակության, Մուսան խոստովանել է, որ հանդիպման վերջնամասում փոխարինման մտնելուց հետո նա միտումնավոր է գրավել սեփական դարպասը: Հաշմինը վստահ է, որ դա պայմանավորված խաղ էր և հաշիվը նախապես համաձայնեցված էր՝ որոշակի մարդկանց խաղադրույքներով հարստացնելու նպատակով:

«Ինտեր Ալիեսը» Գանայի Պրեմիեր Լիգայի մրցաշարի վերջին տեղում է, իսկ «Աշանտի գոլդն» առաջնությունն ավարտել է 9-րդ տեղում: