Օլիմպիական խաղերում ֆուտբոլը, իհարկե, նոր երևույթ չէ: Սա պատանեկան ֆուտբոլ չէ, բայց դեռ զիջում է մեծահասակների ազգային հավաքականներիմակարդակին: Որքան ավելի հետաքրքիր է դիտել և հետևել նման մեկնարկներին, այնքան հետաքրքիր է հետագայում նրանց տեսնել ազգային հավաքականներում:
Օլիմպիական խաղերի 1-ին տուրը կմեկնարկի Բրազիլիա – Գերմանիա խաղով, որի վերաբերյալ, բուքմեյքերական գրասենյակները իրենց ուսումնասիրություններն են կատարել, ինչի հիման վրա խաղի ֆավորիտ է համարվում Բրազիլիայի հավաքականը:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի 1-ին տուրի Բրազիլիայի – Գերմանիայի հանդիպումը կկայանա հինգշաբթի, հուլիսի 22-ին, Յոկոհամայում: Սկիզբը՝ Երևանի ժամանակով՝ ժամը՝ 15:30-ին: