Ուկրաինացի ֆուտբոլիստը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում

Ուկրաինական «Պրիկարպատյա-Տեպլովիկ» ֆուտբոլիստ Իգոր Զիմբալիստին մահացել է դժբախտ պատահարի արդյունքում, տեղեկացնում է Իվանո-Ֆրանկովսկի մարզի ոստիկանության մամուլի ծառայությունը:

Վթարը, որում բախվել են մեքենան ու բեռնատարը, տեղի է ունեցել վաղ առավոտյան Բուրշտին քաղաքում:

31-ամյա Զիմբալիստին եղել է մարդատար մեքենայի երեք ուղեւորների թվում, իսկ վարորդը անմիջապես տեղում մահացել է:

Նա նաև խաղացել է Իվանո-Ֆրանկովսկի «Սպարտակում», «Կորոստենում», «Էներգետիկում» և «Նիվայում»: