Մեմֆիս Դեպայը խնդրել է իրեն պարզապես «Մեմֆիս» անվանել

«Լիոնի» նախկին և արդեն «Բարսելոնայի» ներկայիս հարձակվող Մեմֆիս Դեպայը հասարակությանը խնդրեց իրեն պարզապես Մեմֆիս անվանել:

Ֆուտբոլիստը ցանկանում է, որ լրագրողները և լրատվամիջոցները դադարեին իր ազգանունը հնչեցնելուց: Դա պայմանավորված է նրա ընտանեկան խնդիրներով:

«Չեմ ուզում պատմել, թե ինչ է տեղի ունեցել իմ ընտանիքում, այլապես որոշ մարդիկ անմիջապես կամաչեն: Բայց այս ամենն ավարտված է, մենք պետք է առաջ գնանք»: – ասել է հոլանդացի ֆուտբոլիստը: